Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, յուրացում կատարելու կասկածանքով, Սիս գյուղից բերման էին ենթարկել 28-ամյա Սմբատ Ն.-ին և 28-ամյա Սարգիս Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նրանք աշխատելով նշված գյուղում գտնվող ձկնաբուծարանում՝ հունվար ամսվա ընթացքում, առանց ընկերության տնօրենի գիտության, յուրացրել են 40 կգ կարմրախայտ և 60 կգ ձկան կեր, որը վաճառել են 26-ամյա Զորի Ա.-ին:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր: