Interfax-ի փոխանցմամբ Հայաստանի «Փամբակ» լեռնային ուսումնավարժական համալիրում սկսվել են Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների տակտիկական զորավարժությունները:

Զորավարժություններին ընդգրկվել է ավելի քան 300 զինծառայող: Զորավարժություններն անց են կացվում բարձրլեռնային շրջաններում՝ ծովի մակարդակից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա:

Հետախույզները պետք է սովորեն ողջ մնալ տարբեր բնական և կլիմայական պայմաններում: