ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիալա Սարգայանին զարմացրել է մարդու իրավունքի պաշտպանի վերջին զեկույցները: «Դրական առաջընթաց գույություն ունի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտում: Զեկույցը ինձ շատ գոհացրեց»,­ -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման գնահատական տվեց ՄԻՊ­ աշխատանքի ԱԺ պատգամավորը:

Լյուդմիլա Սարգսայանն անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին ասաց, որ ՍԴՀԿ-­ն մեկ ներկայացուցիչ ունի ՀԱԿ կուսակցության ցուցակում, որն էլ անցողիկ տեղում է, իսկ ցուցակը գլխավորող Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը նրա համոզմամբ լրջագույն հնարավորություն ունի դառնա  քաղաքապետ:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորը YerevanNews.am-ի խնդրանքով մեկնաբանեց ՕԵԿ-­ական Հովհաննես Շահինյանի  այն հայտարարությունը, թե ավագանու ընտրություններում հիմնական մրցակցությունը լինելու է ՀՀԿ-­ի և ՕԵԿ-­ի միջև, ասելով.«Ես կասեի, որ ՕԵԿ­-ը հիմա շատ կոմպլեքսավորված կուսակցություն է, այն առումով, որ 120 հոգի ներկայացնելու բացարձակ անհրաժեշտություն չկար 65 տեղի համար, իսկ  սա խոսում է մի բանի մասին, որ  ուզում են ասել՝ մենք իրոք որպես կուսակցություն  կանք և բավականին շատ  անդամներով: Իսկ իրատեսական թիվը 30-ից 50 հոգին էր, որ ամեն մի քաղաքական ուժ պիտի ներկայացներ և այդքան տանջվելու խմդիր չկար: Իսկ Հովհաննես Շահինյանին   խորհուրդ կտայի   մինչ սեփական քաղաքական ուժի գերակայությունը ՀՀԿ­ի նկատմաբ հնչեցնելը՝ մտածի, իսկ ինչ պատասխան  է ստանալու ՀՀԿ-­ից ընտրություններից անմիջապես հետ: Ես չեմ զարմանա, եթե հերթական անգամ ՕԵԿ­-ը Երևան քաղաքում ոչ մի ավագանի չունենա»: