Մամուլը լեցուն է իմ ու վարչապետ Հ. Աբրահամյանի հանդիպման մասին «տեղեկատվությամբ», ուր իբր թե քննարկվել է իմ ԿԲ նախագահ նշանակվելու հարցը։
Հետաքրքիրն այն է, որ իմ այդ «հանդիպման» մասին առաջին անգամ եմ լսում, իսկ ԿԲ-ին խորհուրդ կտայի գործնական եզրակացություններ անել իմ քննադատությունից և փորձել կատարել Սահմանադրությամբ և օրենքներով իր վրա դրած պարտականությունները։
Իր ֆեյսբոքյան էջում գրում է ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նշենք նաև, որ լրատվամիջոցներում առկա էին տեղեկություններ, թե վերջերս տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը, կարելի է ասել, «փոխհամաձայնության» են եկել: