Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստում, նախքան օրակարգի հարցերին անցնելը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ ավագանու անդամներ Արմեն Սահակյանը, Գրիգորի Գրիգորյանը եւ Գուրգեն Եսայանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել:

Նաեւ նշվել է, որ նրանք, օրենքով սահմանված կարգով, կշարունակեն մնալ Երեւանի ավագանու անդամներ։