«Մարտի 17-ին՝ժամը 21-ի սահմաններում, իրավապահները Ավան-Առինջից բերման են ենթարկել, իսկ ավելի ուշ ձերբակալել Կարեն Երեմյանին՝ մականունը Թիզ: Նրան են պատկանում Ավանում գտնվող «Միլենա» տաքսի ծառայությունը, ինչպես նաև՝ «Նոր զովք» սուպերմարկետները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կարեն Երեմյանի ձերբակալությունը կապված է մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում տեղի ունեցած քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի սպանության հետ:
Ավելի կոնկրետ՝ ձերբակալվածը Երրորդմասցի Լյովիկի սպանությունը կատարելու կասկածանքով հետախուզվող Գաստիկ մականունով քրեական հեղինակության ընկերներից է: Ի դեպ, Կարեն Երեմյանը Երևանի ավագանու՝ ՀՀԿ-ական անդամ Արմեն Երեմյանի եղբայրն է: Կարեն Երեմյանն անցած տարվա օգոստոսի 20-ին դաժան ծեծի էր ենթարկվել, բայց «Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ քրգործը դեկտեմբերին կասեցվել է՝ հանցագործների հայտնի չլինելու հիմնավորմամբ: Ստացվում է, որ տուժողն այդպես էլ չի ասել, թե իրեն ովքեր են ծեծել: Գուցե վախեցել է»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: