«Մարտի 29-30-ը Հայաստան կժամանի ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Ռուսական կողմն այնպես է անում, որ ռուս պաշտոնյաների կուտակում չլինի ապրիլի 24-ին, քանզի նրանք «բոլորը» փորձում են պատշաճ ուշադրության արժանացնել Եղեռնի 100-ամյակը: Ի դեպ, հայկական կողմի համար փոքր-ինչ անակնկալ է եղել Հայաստան գալու Պուտինի այդքան վաղ հայտարարությունը:

Բանն այն է, որ թուրքական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի ապրիլի 24-ին Պուտինը գնա Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարությանը, ինչն էլ հաղթաթուղթը կլիներ ընդդեմ ցեղասպանության: Պուտինյան ադմինիստրացիան Երևան գալու մասին վաղ է հայտարարել, որ պարզեցում մտցնի խնդրի մեջ և Հայաստանում շահարկումների տեղիք չտա: Բանն այն է, որ եթե Պուտինը որոշեր գնալ Թուրքիա, մեծ թվով բարձրաստիճան եվրոպացիներ էին ժամանելու Հայաստան՝ ցուցանելու, որ Հայաստանը «եվրոպական տարածք» է, և դժվար պահին Ռուսաստանը նրա կողքին չէ»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: