Հետաքննության դաշնային բյուրոն հարցաքննել է ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչին` կապված 2018 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնությանն անցկացնելու երկրի ընտրության հարցում կոռուպցիոն բաղադրիչի առկայության հետ: Այս մասին հայտնել է օլիգարխի իրավաբան Ալեքսանդր Դոբրամովիչը: Գրում է Лента-ն:

«Ռոման Աբրամովիչին կանչել են հարցաքննության: Ամերիկացիներին հետաքրքրում է, թե ինչպես է Ռուսաստանը ֆուտբոլի առաջնությունն  անցկացնելու իրավունք ստացել: Նրանք կասկածում են, որ այս ընտրության մեջ կոռուպցիոն բաղադրիչ կա: Բայց նրան չեն ձերբակալել»,- ասել է Դոբրամովիչը:

Աբրամովիչի մամլո քարտուղարը հաստատել է, որ օլիգարխը գտնվում է ԱՄՆ-ում:

Ավելի վաղ լուրեր տարածվեցին, որ Աբրամովիչին ձերբակալել են` կապված Բերեզովսկու մահվան հետ: Սակայն ձերբակալության մասին խոսակցությունները հերքվել են: