Ադրբեջանի սոցիալական ցանցերում թեժ քննարկում են տեղի խոշոր համալսարաններից մեկի ռեկտորի դստերը ծեծի ենթարկելու փաստը: Բաքվի կենտրոնում տեղի ունեցած այս միջադեպը կանանց դեմ կիրառվող բռնության թեման դարձրեց էլ ավելի արդիական: Ընդ որում, սոց. ցանցերում այս միջադեպը ընկալում են տարբեր կերպ. մի մասը զյարացած է աղջկան ծեծի ենթարկողների վրա, իսկ մյուս մասը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերին և տեղի ունեցածի մեջ մեղադրում են հենց զոհին:
Մարտի 9-ին տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են երկու տղամարդ ծեծի ենթարկում Ուլկեր Իսաեվային: Տեսագրությունը և մեղավորների անունները հայտնվեցին համացանցում: ԶԼՄ-ները կարծում են, որ հենց Զաուր և Էլին Մամեդովներն են աղջկան դուրս քաշում «Բենթլիից»:
Տեսանյութում նաև երևում է, թե ինչպես է Իսաեվան փորձում նստել տաքսի և հեռանալ, սակայն եղբայրները կրկին դուրս են քաշում նրան և սկսում ոտքերով ու ձեռքերով հարվածել: Տեղի ունեցածի առընչությամբ Բաքվի ոստիկանությունը խուլիգանության հոդվածով վարույթ է սկսել և դիմել է դատարան՝ Զաուր Մամեդովին ձերբակալելու թույլտվություն ստանալու խնդրանքով:
Սակայն դատավորը մերժել է խնդրանքը և Մամեդովը մնացել է ազատության մեջ: Դատավորը հիմնավորել է իր մեժումը նրանով, որ Իսաեվան չի դիմել դատարան և չի ընդունել իրեն ծեծի ենթարկելու հանգամանքը: