Փրկարարները և ոստիկանության կինոլոգիական ծառայության աշխատակիցները տարածքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չեն հայտնաբերել:

***

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը` սակրավորներով, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Իրականացվել է տարհանում, որի արդյունքում տարհանվել է 2200 աշխատակից և ուսանող: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կինոլոգիական ծառայությունը

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Մարտի 19-ին, ժամը 13.00-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նկուղային հարկում տեղադրված է պայթուցիկ սարք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը` սակրավորներով, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Տվյալ պահին իրականացվում է տարհանում: