Երեկ Սուրեն Շահվերդյանը հանդես էր եկել հարցազրույցով՝ ի պաշտպանություն Անժելա Սարգսյանի: Մասնավորապես, նրա “Քաղցած չէին սպասում” հաղորդաշարը վերջերս հյուրընկալել էր Անժելա Սարգսյանին, համտեսել նրա պատրաստած կերակուրները, ծանոթացել նրա կենացաղային պայմաններին և այլն: Սրանում իհարկե դատապարտելի որևէ բան չկա, սակայն նույն Անժելա Սարսգսյանը չէր զլացել և մի քանի արտահայտություներով “նախշել” էր տղամարդկանց, այնինչ, թերևս որոշ տղամարդիկ լուրջ ասելիք կունենային Անժելա Սարգսյանի մասին:
Ինչևէ, ես մի գրառում էի արել այդ առթիվ, որտեղ անդրադարձել էի Անժելա Սարգսյանի արտահայտած մտքերին տղամարդկանց մասին: Իսկ դրանում, եթե արդարացի լինենք, ինչ խոսք, նաև մեղքի իր որոշակի բաժինը ուներ նույն Սուրեն Շահվերդյանը, որը տղամարդկանց մասին հարցերով կարծես “սադրում էր” Անժելա Սարգսյանին, ստիպելով նրան խոսել և խոսել, այլ կերպ ասած, խոսեցնում էր Անժելային, դե նալ էլ խոսում էր:
Եվ հիմա Սուրեն Շահվերդյանը վիրավորվել է դրանից, հանդես եկել “պաշտպանական ճառով”, ասել, որ հաղորդումը շատ ստացված էր և այլն:
Սուրենին կցանկանայինք տեղեկացնել, որ եթե ընդհանրապես որևէ թեմա շատ է շրջանառվում սոցցանցերում, ապա դա նշանակում է, որ այդ մասին խոսում է հանրությունը, իսկ թեմատիկան արտաhայտում է հանրային կարծիք: Սա առաջին: Եվ երկրորդ, երբ մի հարցում համաձայն են շատերը, ապա դրա համար կոնկրետ հիմքեր կան: Կածում եմ որևէ տղամարդ չէր հանդուրժելու “Տղամարդիկ շատ պրիմիտիվ կենդանիներ են”՞ արտահայտությունը որևէ կնոջ բերանից, առավել ևս սկանդալներով գերհայտնի դարձած Անժելա Սարգսյանի:
Ուստի դեռ մեծ հարց է, թե ով ում պետք է մեղադրի, Սուրենը հանրությանը և օգտատետերին, թե ճիշտ հակառակը:
Իսկ Անժելա Սարսգյանը դեռ խորհրդավոր լռում է:
Նախշուն Հովսեփյան` ֆեյսբուք