«Ադրբեջանի անմեղ քաղաքացիների արյունը, որը թափվել է հայ զավթիչների կողմից, չի մնա անպատասխան»,- այսօր Նովռուզի տոնակատարությունների ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպես հայտնում է «Интерфакс»-ը՝ Ալիևը «ափսոսանք» է հայտնել ղարաբաղա-ադրբեջանական չլուծված հակամարտության կապակցությամբ:
Հիշեցնենք նաև, որ այսօր հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա:
Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: