ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՔԱՅԼԵՐ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ (1)

Սահմանին արյունքամ չլինելու տարբերակ կա
Գրեթե ամեն շաբաթ լուրեր ենք ստանում հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության աճման ու զոհերի մասին:

Զոհերի մեծ մասը զորակոչի միջոցով բանակում ծառայող երիտասարդներ են, որոնք դեռևս ժառանգ չունեն: Սա արյունաքամություն է և գենոֆոնդի սպառում: Տարիներ շարունակ բազմիցս խոսվել է այս մասին և առաջարկվել է սահմանը պաշտպանելու ավելի արդյունավետ ու անվտանգ տարբերակ: Սակայն մինչ օրս այդ առաջարկությունը չի ընդունվել: Ռեժիմի հեռացումից հետո հիմնովին վերանայվելու է հայ-ադրբեջանական սահմանի պաշտպանության համակարգը:

Առաջին հերթին զորակոչի միջոցով բանակում ծառայող երիտասարդները հանվելու են առաջին գծից և զբաղվելու են բացառապես մարտական պատրաստությամբ:

Բացի այդ՝ առաջին գիծը սարքավորվելու է միանգամայն այլ տարբերակով և այնտեղ ծառայելու են միայն համեմատաբար տարիքն առած, ժառանգ ունեցող, ավելի փորձված և, ամենակարևորը՝ այսօր սահմանը պահող զինծառայողների համեմատությամբ առնվազն հինգ անգամ պակաս քանակով պայմանագրային զինծառայողներ:

Ժիրայր Սեֆիլյան՝ ֆեյսբուք