Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել մի յուրահատուկ զույգ` 107-ամյա Կարամը և իր 100-ամյա կինը` Կատարի Չանդը: Արդեն 87 տարի է նրանք ապրում են համերաշխ: Գրում է Мир Фактов-ը:
Զույգը սկզբում ապրել էր Հնդկաստանում, հետո տեղափոխվել է ԱՄՆ: Կարամը և Կատարին ունեն 8 երեխա և 28 թոռ: Այս տարիների ընթացքում նրանք հասկացել են, որ ծիծաղը և միմյանց մասին հոգատարությունն է իրենց երջանիկ ամուսնության գրավականը:
«Ես միշտ զվարճացնում եմ Կատարին: Ծիծաղը ինձ համար ռոմանտիկ լինելու միջոց է»,- ասել է Կարամը:
Նա խոստովանել է, որ շատ է սիրում կնոջը և կցանկանար ևս 80 տարի ապրել նրա հետ:
.