Այսօր՝ մարտի 20-ի առավոտյան Բրիտանական կղզիների մեծամասնության բնակիչները կարող էին ականատես լինել արևի խավարմանը: Այն ամբողջական կլինի միայն բավական հեռու գտնվող Ֆարերյան կղզիներում: Ռուսաստանում արևի «փակվելու» պահը նկատելի կլինի առավել շատ Մուրմանսկում, իսկ երկրի մնացյալ հատվածներում, այդ թվում Մոսկվայում և Պետերբուրգում, խավարումը կլինի մասնակի:

Ամեն դեպքում, բնության այս հրաշքին ականատես լինելու հնարավորություն ունենալը կախված է մեծամասնությամբ եղանակից, որը Հայաստանում այսօր այնքան էլ բարեհաջող չէ: