ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, կապված երեկ շփման գծում տեղի ունեցած զինված հարձակման հետ, Twitter-ի իր էջում:
«Լեռնային Ղարաբաղում վերսկսված բռնի գործողությունները ողբերգական են և խախտում են հրադադարը: Մինչ երկու կողմերը մեղադրում են մեկը մյուսին, գործողությունները վնասում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը»,- գրել է ամերիկացի համանախագահը:
Նշենք նաև, որ մարտի 19-ին, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա, որի հետևանքով հայկական կողմը տվել է 3 զոհ և ունի 4 վիրավոր:
Այսօր Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից YerevanNews.am-ին տեղեկացրին, որ վիրավորներից երկուսին տեղափոխում են իրենց մոտ, բայց այս պահի դրությամբ դեռևս չեն հասել: