Երեկ նայում էի «Երեկոյան երևան» հաղորդումը և մի միջադեպ եղավ, երբ կրկին անգամ զռռաց Արտակ Վարդանյանի ոչ պրոֆեսիոնալ լինելու աներկվա փաստը։ Ինչ որ թութակ պետք է բերեին տաղավար ու պարվեց, որ Դիանա Մալենկոն ֆոբիա ունի թութակներից և արդյունքում, նրա մոտ սկզբում՝ դժվար զսպվող, իսկ հետո՝ ընդհանրապես չզսպվող հիստերիկ ռեակցիա առաջացավ, որի արդյունքում նա ճվճվալով ու լացելով դուրս փախավ տաղավարից։
Հիմա դուք կասեք ի՞նչ կապ ունի այստեղ Արտակ Վարդանյանը ու ինչո՞ւ եմ կշտամբում նրան՝ ոչ պրոֆեսիոնաալ մոտեցում դրսևորելու համար, այլ ոչ ասենք Մալենկոյին։ Մալենկոյին այս դրվագում մեղադրել չեմ կարող, որովհետև եթե մարդը ֆոբիա ունի, ապա նա կարող է կորցնել վերաահսկողությունն իր վրա ու դեռ լավ է, որ այսքանով պրծավ ամենը։
Իսկ այ Արտակը... Արտակը այդ ճգնաժաային իրավիճակում իրան պահեց ինչպես միշտ է պահում ճգնաժամային իրավիճակներում. ամենաանհեթհեթ ու անտեղի բաները սկսեց անել ու ասել։ Ասենք ոնց ա լինում, երբ «Երևանն է խոսում»-ի ժամանակ մասնակիցները, կամ էլ հանդիսատեսը իրար հետ վիճում ու ինչ ասես ասում է ուչ սպասում ես, որ հաղորդավարը կմիջամտի ու ամեն ինչ կկարգավորի, մեկ էլ էդ տուրուդմփոցի մեջ ծագում ա Արտակ Վարդանյանը ու սկսում «Հի-հի, հա-հա, ծափահարություններ-ծափահարություններ», կամ էլ ընդհանրապես մի հատ նենց բան ա ասում, որ ամեն ինչ ավելիա իրար խառնվում ու կռիվը ավելի ա թեժանում։

Նույնանման մի բանի էլ երեկ ականատես եղանք. Արտակը տեսնում ա, որ Մալենկոն  հեսա կարող է վատանա ու փոխանակ հանդիսատեսի ուշադրությունն իր վրա սևեռի , որ Մաալենկոն արագ ու առանց հիստերիկաների հեռանա տաղավարից, Արտակը որոշում ա, որ լավագույն լուծումն այդ իրավիճակում՝ ուղիիղ եթերում Դիանա Մալենկոյին ֆոբիաներին առերեսվելու ու հաղթահարելու կոչ անելն է ու թութաակին և տիրոջը կիսաադեկվաատ Դիաննայի մոտ կանչելը։ Հիմա որ էդ պահին Մալենկոյի ուշքը գնար, կամ Աստված չանի՝ ավելի վատ բան լիներ, Արտակը ի՞նչ էր անելու, ասելու էր «Դե ուզում էի, որ իրա ֆոբիայի դեմ պայքարեր»։ Լավ ա վերջում էլի չասեց «Ծափահարություններ-ծափաահարություններ»։

Լավ, ես զարմանում եմ, մի՞թե այսքան քննադատելուց, այսքան սխալները մատնանշելուց հետո, էս տղան այպես էլ իր համաար ոչ մի հետևություն չի անում։ Էս էլ հո կառուցողական քննադատությո՞ւն ա, անձնական վիրավորանք չի։ Տղա ջան, աշխաատիր էլի մի քիչ քո վրա, գնա դասընթացների, կամ էլ կոլլեգաաներիդ կոնսուլտացիաների ու մաստեր կլասսերի դիմի, որպեսզի վերջապես յուրացնես, թե եթերում ու աառավել ևս ուղիղ եթերում՝ հաղորդավարի վարքի կանոնները և ճգնաժամային վիճակների կառավարման ձևերը։

Թե չէ իրոք, այնպիսի տպավորություն է, որ դու՝ դիտավորություն չունենալով, ցանկացած խաառը իրավիճակում այնպիսի բաներ ես անում, որ մեղավորը վերրջում դու ես դուրս գալիս։

Արմեն Հովսեփյան` ֆեյսբուք