Ամերիկյան կինոակադեմիան որոշել է հետաձգել 2014 թվականի «Օսկար» մրցանակաբաշխությունը` կապված Սոչիում Օլիմպիական խաղերի հետ: Գրում է NTV-ն:
«Օսկար» մրցանակաբաշխությունը, որն ամեն տարի ցույց են տալիս ուղիղ եթերով, 2014 թվականին կցուցադրեն մարտի 2-ին` մեկ շաբաթ ուշ: Իսկ Սոչիի Օլիմպիական խաղերը տեղի կունենան փետրվարի 7-23:
Կինոակադեմիան չի ցանկանում, որպեսզի հեռուստադիտողը ստիպված լինի ընտրություն կատարել երկու կարևոր հաղորդումների միջև:
Նշենք, որ 2015 թվականին «Օսկար»-ը կցուցադրվի ինչպես միշտ` փետրվարի 22-ին: