Ոնց տեսնում եմ, ֆեյսբուքը նորից դարձավ ռազմաճակատ: Լսեք ժողովուրդ: Բանակը թերություններ ունի, հասկացանք: Բայց եկեք մի ուրիշ կողմից նայենք: Բանակը երկրի «տղամարդն» է: Ոչ մի կին իր տղամարդու թերությունները չի հանում հրապարակային քննարկման: Նկատի ունեմ խելացի կին: Նա հասկանում է, որ եթե ամուսինը թերություն ունի, ապա դրա մեջ ինքն էլ է մեղավոր, քանի որ կամ նպաստել է դրան, կամ էլ աչքերը փակ է ընտրել: Փորձում է կամ շտկել վիճակը, կամ գոնե լռել դրա մասին:
Մենք պատերազմի մեջ ենք: Արդեն շատ երկար: Դեռ երկար երևի կլինենք: Հիմա դնենք ու ամեն մի միջադեպի առիթով փնովե՞նք նրանց, ովքեր մեր թիկունքն են: Դա ի՞նչ օգուտ կտա: Դուք անսխալական ե՞ք: Ձեր կառավարած տներում միշտ ամեն ինչ իդեալական է՞: Եթե այսպիսի սուպեր ստրատեգներ եք, վեր կացեք, գնացեք խրամատ: Այստեղ վայնասունի տեղ չի: Հավաքեք ձեզ, ախր լավ էլ գիտեք, որ կոյունլուները բոլորիս գրածները կարդում են ու քթների տակ հրճվում:
Ես չգիտեմ դուք ոնց, բայց իմ համար բանակն այս պահին ՄԻԱԿ ուժն է: 
Ոչ մեկիդ ստեղնաշարին չեմ կարող ապավինել, ձեր արագ տպագրելու չխկչխկոցով ինձ չեք փրկի, իսկ դրսում, ցրտին կանգնած տղերքիս կրակահերթը հաստատ կպաշտպանի:
Արջեր ջան, ձեզ էլ նորից նույնն ասեմ` պինդ եղեք, միասնական եղեք:
Ալինա Դրեձյան - Ֆեյսբուք



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					