«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ Եմենի մայրաքաղաք Սանում երկու մզկիթներում տեղի ունեցած պայթյունների կազմակերպիչները իրենց խմբավորման մահապարտներն են: Պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 137 մարդ:
Եմենում «Իսլամական պետության» կենտրոնը գործում է նախորդ տարվանից, սակայն մինչ այսօր ահաբեկիչները իրենց վրա ոչ մի խոշոր պայթյունի պատասխանատվություն չէին վերցրել: Սանի հյուսիսում 4 մահապարտ պայթեցրել էին իրենց ուրբաթօրյա նամազի ժամանակ՝ մզկիթում, ուր հիմնականում հաճախում են շիա ապստամբները:
Եմենում քաղաքական անկայունությունը շարունակվում է դեռևս մի քանի տարի և ներկայումս հուսիթները վերահսկում են երկրի 21 նահանգներից 9-ը: Նախագահի կառավարությունը փախել է հյուսիսային Ադեն քաղաք: