Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակի միջոցառումների շրջանակում աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում զանգերը ղողանջելու են Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ինչպես տեղեկացնում է «Ակօսը», Պոլսո հայոց պատրիարքարանը, սակայն, այս նախաձեռնությանը չի մասնակցում։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն բոլոր հայկական եկեղեցիներին հանձնարարել էր ապրիլի 23-ին պատարագ մատուցել՝ ի հիշատակ հավատքի և հայրենիքի համար զոհվածների։

Աշխարհի բոլոր եկեղեցիներում ապրիլի 23-ին՝ ժամը 19։15-ին, զանգերը ղողանջելու են 100 անգամ։
Թուրքիան, սակայն, այդ արարողությանը չի մասնակցելու։ Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նշել է, որ Ապրիլի 24-ին միջոցառում է տեղի ունենալու, սակայն ապրիլի 23-ին զանգերը 100 անգամ չեն ղողանջելու։

Աթեշյանը, սակայն, մարտի 22-ին Ստամբուլի հայկական եկեղեցիներում Չանաքքալեի մարտերում զոհված հայ զինվորների համար հոգեհանգստյան պատարագ է մատուցելու։