Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ մահապատիժը մարդուն պատժելու անընդունելի տարբերակ է՝ անկախ հանցագործության տեսակից։
Korrespondent-ի փոխանցմամբ, Վատիկանում հանդիպելով Մահապատժի դեմ միջազգային հանձնաժողովի անդամներին՝ նա ասել է, որ պատժի առավելագույն չափն ինքնին խախտում է մարդու կյանքի անձեռնմխելիության մասին օրենքը։