Մարտի 22-ին ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, ժամը 17:15-ի սահմաններում հանկարծամահ է եղել ՊԲ զինծառայող Հայկ Տարոնի Մարգարյանը (ծնվ. 1992 թ.), հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Զինծառայողի մահվան պատճառը պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին. հարազատներին և ծառայակիցներին:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, ինչի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: