ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Վարդենյաց լեռնանացքը և Արագածոտնի մարզի Ճարճակիս-Միջնատուն միջգյուղական ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Ալագյազ-Ճարճակիս, Գյումրի-Բավրա և Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհները:

Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում, Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մրազում, Վայոց ձորի մարզում, Տավուշի մարզի Դիլիջան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, տեղում է ձյուն:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: