Ինչպես արդեն հայտնել ենք, տաղանդավոր արտիստ Կարեն Ջանիբեկյանը կյանքի 78-րորդ տարում հեռացավ մեզանից: Բեմը լքեց ևս մեկ տաղանդավոր դերասան: Բայց ամենասարսափելին այն է, որ մեր հասարակության մեջ կան մարդիկ, որոնք օգտագործելով փաստը, անում են զարհուրելին: Լրահոսը ողողվեց սասափելի լուրով, իբրև մահացել է նաև Կարեն Ջանիբեկյանի որդին՝ տաղանդավեր ու երիտասարդ Սոս Ջանիբեկյանը: Սակայն րոպեներ առաջ, Սոս Ջանիբեկյանն իր էջում կատարեց հետևյալ գրառում՝ « Իմ մահվան լուրը փոքր ինչ չափազանցված է»:
Ցավակցում ենք Սոսին ծանր վշտի համար և մաղթում համբերություն: