Եթե թոփ-մոդելները ունենային աշխատանքային գրքույկներ, ապա դժվար թե դրանց մեջ շատ գրառումներ լինեին: Աշխարհի գլխավոր գեղեցկուհիները լքում են պոդիումը շատ վաղ: Վաստակելով գումար և փառք, նրանք ձգտում են դեպի հանգիստ՝ հեռու քմահաճ դիզայներներից, պահանջկոտ լուսանկարիչներից և ձանձրացնող երկրպագուներից:
Օրերս աշխարհի ամենաշատ վարձատրվող մոդել բրազիլուհի Ժիզել Բյունդհենը զարմացրել է հանդիսատեսին՝ հայտարարելով իր կարիերան ավարտելու մասին: Նա որոշել է ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին: Ներկայացնում ենք ձեզ ֆոտոշարք, որում համախմբված նախկին գեղեցկուհիների նոր կյանքից դրվագներ: