Ինչպես արդեն հայտնել ենք,  մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: 

YerevanNews.am-ի հետ զրույցում ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնեց, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը տեղեկացված է պայմանագրային զինծառայողի շփման գիծն անցնելու մասին, և այս պահին` համաձայն ԿԽՄԿ մանդատի` համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ կապի մեջ է գտնվում: