Այսօր` մարտի 26-ին, ժամը 18:00-ից Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական երկրպագուները հավաքվել էին Արամ Խաչատրյանի արձանին հարող տարածքում և երթով ժարժվեցին դեպի հանրապետական մարզադաշտ:Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, նրանք նախ կանգ առան հանրապետության հրապարակում, որից հետո նոր շարժվեցին դեպի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ժամանակով 20:00-ին մեկնարկում է Հայաստան-Չեխիա ֆուտբոլային հանդիպումը: