««Ժողովուրդ»- ի տեղեկություններով՝ Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Արմեն Երեմյանի եղբայրները՝ Սուրեն և Կարեն Երեմյանները, կասկածվում են նրանում, որ քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության զենքերն են ապահովել և կատարողներին էլ դեպքից հետո թաքցրել են: Ինչպես հայտնի է՝ այս տարվա մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ դիմակավորված երեք անձինք սպանել էին Լևոն Ղազարյանին՝ Երրորդմասցի Լյովիկին և նրա երկու ընկերներին: Դեպքից մի քանի օր անց ոստիկանությունը սպանություն կատարելու մեղադրանքով հետախուզում հայտարարեց 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանի (մականունը Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանի (մականունը Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանի (մականունը Գաստիկ) նկատմամբ: Եվ, ահա, երեկ էլ հետախուզվողները ինքնակամ ներկայացել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: