Մարտի 23-ին, ժամը 19.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան ընկել է փոսը (մոտ 1.5 մետր խորությամբ), կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Լեռնագնաց» ՍՊԸ-ին պատկանող «Զիլ» մակնիշի 063LU43 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Կ. Օ., ծնվ.1962թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրագծի համար փորված փոսը. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և անջատել մարտկոցը: