Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին հայտարարել է, որ վիրահատության միջոցով հեռացրել են նրա ձվարանները ու արգանդային խողովակները՝ քաղցկեղային հիվանդություններից խուսափելու համար: 

39-ամյա դերասանուհին իր New York Times-ի սյունակում հայտնել է, որ վերջերս իր ախտորոշման տվյալների մեջ հայտնաբերվել են մարկերներ, որոնք կարող էին վկայել քաղցկեղի վաղ շրջանի առկայության մասին: 

Նշենք նաև, որ 2 տարի առաջ դերասանուհին հեռացրել էր նաև իր երկու կրծքագեղձերը՝ քաղցկեղային գեն ունենալու պատճառով: 

Ջոլիի խոսքերով՝ ձվարանները հեռացնելու վիարահատությունն ավելի հեշտ է, սակայն ավելի ծանր են այս վիրահատության հետևանքները: