Մարտի 22-ին, ժամը 06.30-ին, 64-ամյա Սիլվա Բ.-ն ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք է դիմել, որ իրենց նկուղից գողություն է կատարվում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված նկուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում դատված, 49-ամյա Վահրամ Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 06.00-ի սահմաններում, հարմարեցված գործիքների միջոցով մուտքի դուռը բացելով՝ մտել է նկուղ:
Պարզվել է, որ Վահրամ Ս.-ն նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում փորձել է մուտք գործել Բյուրեղավան քաղաքի թիվ 33 շենքի նկուղ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել եւ հեռացել է, որից հետո նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում, կրկին այցելել է նշված շենք, որտեղ հարմարեցված գործիքների միջոցով դռան վրայի շղթան պոկելով՝ մուտք է գործել նշված շենքում գտնվող նկուղ եւ այնտեղից գաղտնի հափշտակել տարբեր տեսակի գործիքներ:
Կատարվում է քննություն: