ԱՄՆ ամենախոշոր և տեխնիկապես առավել հագեցած ավիակիրներից մեկը՝ «Թեոդոր Ռուզվելտ»-ը կայանել է Մեծ Բրիտանիայի ափերի մոտակայքում: 

Այս փոքրիկ կանգառից հետո ավիակիրը կշարունակի ճանապարհը Միջերկրական ծովի և Պարսից Ծոցի ուղղությամբ, որտեղ այն կմասնակցի Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին հարվածներ հասցնելու գործին: