ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ԱԺ նիստի ընթացքում խնդրեց պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանին հնարավորինս մանրամասներ ներկայացնել երեկ՝ մարտի 23-ին, համացանցում հայտնված տեսանյութի մասին: Նշված տեսանյութում ըստ ադրբեջանական կողմի, հայ պայմանագրային զինծառայողը հատում է հայ-ադրբեջանական սահմանը՝ սպիտակ դրոշ բարձրացրած:

«Մենք պաշտոնական հաղորդագրություն ենք ներկայացնել, նա հանձնել է իր բոլոր հանդերձանքն ու զենք-զինամթերքն ու անցել հակառակորդի կողմը, պատճառները ուսումնասիրվում են: Ինչ վերաբերում է տեսանյութերին, բնականաբար, ռեժիսուրայի ժանրից է»,- ասաց նա: