Մարտի 14-ին Երևանում և ՀՀ մարզերում կայացավ «ԵՊՀ օլիմպիադան», որին հայտագրվել էր 3324 աշակերտ:
Ամենամյա օիմպիադան ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ անցկացվում է 2009 թ.-ից, որին մասնակցում էին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների աշակերտներ:
Ընդհանուր առմամբ` աշակերտները փորձեցին իրենց ուժերը հանրակրթական 15 առարկաների գծով՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, մարդու իրավունքներ և ժողովրդավարություն, հայոց լեզու և գրականություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք, հայ եկեղեցու պատմություն:
«ԵՊՀ օլիմպիադա-2015» օլիմպիադայի արդյունքներն այստեղ՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, մարդու իրավունքներ և ժողովրդավարություն, հայոց լեզու և գրականություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք, հայ եկեղեցու պատմություն:
Նշենք, որ «ԵՊՀ օլիմպիադա-2015»-ի արդյունքների ամփոփումը և պաշտոնական փակումը տեղի կունենան մարտի 27-ին` ժամը 15:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում:
Հաղթողները կստանան 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմներ, ինչպես նաև Մայր բուհի կողմից կպարգևատրվեն գրքերով ու դիմորդի ուղեցույցներով, իսկ գովասանագրերը կհանձնվեն օլիմպիադայի մասնակից դպրոցներում:
Հայտնի են «ԵՊՀ Օլիմպիադա-2015»-ի արդյունքները


