«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանությունը փորձում է համոզել «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին՝ գնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը: Մեր աղբյուրները հայտնում են, որ Կարապետյանը մերձբալթյան երկրների էլցանցերի սեփականատերն է. խոսքը Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի մասին է:
Սակայն հայտնի գործարարը պայման է դրել, որ գնման հարցին կանդրադառնա միայն այդ ընկերությունում աուդիտ անելուց և իրական վիճակին ծանոթանալուց հետո»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: