«Իրավունք» թերթը գրում է.

«Որքան մոտենում է հանգստի սեզոնն, այնքան շատանում են տարբեր ծովափնյա երկրներում ամառային հանգիստն անցկացնելու վերաբերյալ «թեժ» ու «աննախադեպ» առաջարկները: Բնականաբար, քաղաքացիները փորձում են գտնել հանգստի էժան ու որակյալ տարբերակ, իսկ տուրիստական գործակալությունները հաճախորդներ գրավելու համար հաճախ դիմում են որոշակի խորամանկությունների:

«Այս թեմային, երևի թե, չանդրադառնայինք, եթե մեր ձեռքերում չհայտնվեր Հայաստանում գործող տուրիստական գործակալություններից մեկի` «Մարաթուկի» գովազդային բուկլետը՝ հանգիստը Հունաստանում անցկացնելու վերաբերյալ: Բուկլետն ինքնին թվաց կասկածելի, քանի որ առաջարկվում էին Երևան-Կրետե ուղղությամբ տուրիստական ծառայություններ, բայց լուսանկարը, որը զետեղված է գովազդային առաջարկում, որևէ առնչություն չունի Կրետեի հետ (իրականում, ինչքան հաջողվեց պարզել՝ լուսանկարում հունական Սանտորինի կղզին է), եթե չենք սխալվում, ապա դա կնշանակի սպառողի ակնառու մոլորեցում է»,- հավելել է թերթը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: