«Ժամանակ» թերթը գրում է. «Այս օրերին շատ է խոսվում Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ համաներում հայտարարելու մասին, սակայն պաշտոնապես դեռ որեւէ հստակ տեղեկություն չկա: Արդարադատության նախարարությունից հրաժարվում են մեկնաբանել կլինի՞ համաներում, թե ոչ՝ հիշեցնելով, որ դա բացառապես նախագահի իրավասությունն է: Նախագահականից էլ լռում են:

Մեր տեղեկություններով համաներում լինելու է, եւ այս օրերին մասնագետների համապատասխան խումբն աշխատում է համաներման տեքստի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում