Մարտի 24-ին, ժամը 20.18-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-16 միջպետական ավտոճանապարհի 37-րդ կիլոմետրի Նոյեմբերյան-Իջևան հատվածում` Ջուջևան գյուղի մոտակա ժայռից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Նոյեմբերյանի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները «Նոյեմբերյանի» ՃՇՇ-ի աշխատակիցների հետ համատեղ կատարել են ճանապահահատվածի մաքրման աշխատանքներ:


