Մարտի 25-ին, ժամը 14.09-ին ՍՊԾ պատասխանատու հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 13.49-ին Ադրբեջանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.560 և արևելյան երկայնության 46.300: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժը չի զգացվել: