«Հրապարակ» թերթի տեղեկություններով, ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը երեկ կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել, որի մասին կհայտարարի այսօր: Ուրիխանյանը փետրվարյան իրադարձություններից հետո որոշել է այլևս չքայլել ԲՀԿ-ի հետ, քանի որ համաձայն չէ նոր ԲՀԿ-ի մեղմ ու կառուցողական դիրքորոշումների հետ:

Նա շաբաթներ առաջ «Քաղաքացիական շտաբ» նախաձեռնություն ստեղծելու հայտ է ներկայացրել, հիմա էլ որոշել է այն դարձնել կուսակցություն: Իսկ դրա համար ԲՀԿ-ից դուրս գալը պարտադիր քայլ է:

Հիշեցնենք նաև, որ Քաղաքացիական շտաբի հիմնադիր համագումարը նախատեսված է մայիսի 2-ին»:

 

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: