Սուր շնչառական հիվանդության դեպքերի հետ կապված դպրոցներում արձակուրդը երկարացնելու մասին որոշումից հետո նվազել են վարակների և շտապօգնության կանչերի թիվը: Այս մասին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Մանկապարտեզներում տիրող իրավիճակների հետ կապված` նախարարն ասաց, որ յուրաքանչյուր մանկապարտեզ եղել է խիստ հսկողության և ուշադրության ներքո:

Նա հայտնեց, որ այս օրերին փակվել է 7 մանկապարտեզ, որից հինգը Արագածոտնի մարզում, մյուս երկուսը նույպես մարզային մանկապարտեզներ են եղել: