Մարտի 25-ին, ժամը 18.21-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.43-ին, մարվել` 20.57-ին:
Այրվել է Ս. Ա.-ին պատկանող փայտե տնակի երկրորդ հարկն ամբողջությամբ (200 քմ) և տանիքից մոտ 30 քմ հատված:


