Մարտի 25-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 1933 թ. ծնված Լուսիկ Ղ.-ն հաղորդում է տվել, որ 2014 թ. նոյեմբերի 13-ից ս/թ. մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում թոռը` 1980 թ. ծնված Արման Ե.-ն, իր տնից գողացել է բենզասղոց, 3 լ հոնի օղի, 15 կգ ընկույզ` պատճառելով 67 000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Իջևանի և Նոյեմբերյանի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Գետահովիտ գյուղից հայտնաբերվել և Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել Արման Ե.-ն և խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը:
Կատարվում է հետաքննություն: