Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ՀՀ տարածքում ՌԴ ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին Արձանագրության փոփոխություն կատարելու թիվ 2 արձանագրության կնքման առաջարկությանը:
Փաստաթղթի համաձայն ռուսական կողմին կտրամադրվեն Գյումրու Լալայան փողոցում գտնվող և այժմ մասամբ օգտագործվող 1910թ. կառուցված ռուսական եկեղեցու կիսաքանդ շինության զբաղեցրած տարածքը և հոգևոր մշակութային կենտրոնի կառուցման հողատարածքը: Ստեղծվելիք կենտրոնը կարող են օգտագործել նաև ՀՀ քաղաքացիները: