Մարտի 25-ին, ժամը 14.30-ին, Երևանի Շիրակի փողոցի թիվ 10 հասցեի դիմաց «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև, շարունակելով ընթացքը, Շիրակի փողոցի թիվ 12 հասցեի դիմաց բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է մայթեզրին կայանված «Տոյոտա Քեմրի» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաների, իսկ «ԲԻԴ»-ը, շարունակելով ընթացքը, Շիրակի փողոցի թիվ 18 հասցեի դիմաց բախվել է կայանված «Օպել»-ի, որն էլ՝ մեկ այլ «Օպել»-ի, իսկ վերջինս էլ՝ «Մ-2140» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲԻԴ»-ի վարորդը, 3 ուղևորները և «Օպել»-ներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


