Թատրոնի համաշխարհային օր
Թատրոնի համաշխարհային օրը նշվում է մարտի 27-ին: Առաջին անգամ տոնը նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ողջ աշխարհում:
Թատրոնի համաշխարհային օրը (World Theatre Day) տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ:
Համաձայն կանոնադրության՝ կազմակերպության գործունեությունն ուղղված է «ազգերի միջև ընկերության և խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաև աշխարհի բոլոր թատերական համույթների միջև համագործակցության ընդլայնմանը»:
Հայկական թատրոնը, հունական և հռոմեական թատրոնների հետ միասին աշխարհի ամենահին թատրոնների շարքին է դասվում։ Թատերարվեստի հնագույն և ժողովրդական տեսակը պարերգական (խորային) դրաման է, որն իր ազդեցությունն է ունեցել առաջավորասիական, բալկանյան և ապենինյան ժողովուրդների բանահյուսության մեջ։
Մշակութային այս միջավայրում է կազմավորվել նաև հայ ժողովրդական և խորհրդապաշտական դրաման իր պարերգային տեսակով։ Թատերական այդ հին համակարգը չի պահպանվել, բայց թողել է իր լեզվական հետքերը։
Թատրոնը Հայաստանում գտնվում է բարձր մակարդակի վրա մինչ այսօր:
Շնորհավորում ենք թատերարվեստի բոլոր ներկայացուցիչներին, մաղթելով նորանոր հաջողություններ: