Մարտի 29-ին կայանալիք Ալբանիա - Հայաստան հանդիպման ժամանակ Ալբանիայի համար նորամուծություն է կիրառվելու:
Որպես հանդիպման կարգադրիչներ 60 երկրպագուներից 45-ը կլինեն կանայք, հայտնում են ալբանական լրատվամիջոցները:
Նորամուծության նպատակն է, որ մեղմվի տաքարյուն երկրպագուների պահվածքը:
Նշենք, որ Ալբանիայում անչափ մեծ է հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը: Խաղերի տոսմերն այլևս անհնարին է ձեռք բերել և դրանք 4-5 անգամ թանկ հայտնվել են սև շուկայում: