Ամաչկոտները հաճախ տանջվում են անիմաստ, բայց նրանք, ովքեր սովոր են իրենց մտքերն արտահայտել բարձրաձայն և վստահ, ավելի շուտ են հասնում իրենց նպատակին:
Մենք ուսումնասիրել ենք, թե որ դեպքերում է ներում խնդրելը ոչ թե քաղաքավարության, այլ թուլության նշան:
Երբ արտահայտում եք ձեր մտքերը.
«Կներեք, բայց ինձ թվում է, որ… ». – ազատվեք այս արտահայտությամբ խոսակցություն սկսելու սովորույթից: Միանգամից անցեք գործի, խոսեք կոնկրետ թեմայից նույնիսկ, եթե ձեր արտահայտած միտքը կարող է դուր չգալ որևէ մեկին: Դուք չպետք է ներում խնդրեք այն բանի համար, որ այլ կերպ եք մտածում և այլ կարծիք ունեք տվյալ հարցի շուրջ:
Երբ դուք ճիշտ եք.
Հոգեբանները զգուշացնում են, որ առանց պատճառի ներում խնդրելով մեքենայաբար հոգեպես խոցելի վիճակում եք հայտնվում ձեր զրուցակցի աչքերում: Օրինակ՝ խանութում որևէ բան վերադարձնելու ժամանակ պետք չէ ասել. «Ես շատ եմ ցավում, բայց… »: Վստահորեն ասեք. «Ես ուզում եմ վերադարձնել սա, քանի որ այն ինձ դուր չի եկել»: Դուք ոչնչում մեղավոր չեք:
Երբ ձեզ օգնություն է պետք.
Միմյանց օգնելը նորմալ երևույթ է: Այդ պատճառով էլ ներում մի խնդրեք թեկուզ քաղաքավարությունից դրդված, հակառակ դեպքում դիմացինը կարող է մտածել, որ ձեզ օգնելն իր համար կարող է դժվարություններ առաջացնել:
«Կներեք, որ դիմում եմ ձեզ» արտահայտության փոխարեն պարզապես հարցրեք. «Կարո՞ղ եք օգնել ինձ »: Այդքանը բավական է:
Աղբյուրը՝ YerevanNews.am


