Հերթական ուշագրավ նորությունը «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության կողմից վերահսկվող տարածքներից: Կառույցն իր զբաղեցրած տարածքներում արգելել է կեսարյան հատումների միջոցով ծննդաբերությունները՝ որակելով այդ մեթոդն «արևմտյան» և «հակաիսլամական»:
Համաձայն ԻՊ-ի կողմից տարածված հայտարարության՝ նման մեթոդի դիմող բուժաշխատողներին խստագույն պատիժ է սպառնում: Կառույցի վերահսկողության ներքո գտնվող սիրիական տարածքներում բժիշկներն այսպիսի վիրահատական միջամտության համար պահանջում էին 15 հազար սիրիական լիրա (80$):
Ի դեպ, վերոնշյալ տարածքներում բուժծառայություններ մատուցող անձանց զգալի մասը օտարերկրացիներ են, հիմնականում՝ ուսանողներ, որոնց և առհասարակ տարբեր ոլորտների՝ բարձրագույն կրթությամբ մասնագետների հավաքագրումն ԻՊ-ի գործունեության կարևորագույն ուղղություններից է:
Արմեն Պետրոսյան-Facebook